Հասարակական

Ինչպես կարող է մեքենայի սեփականատերը պահպանել իր տուգանային միավորները, եթե վարորդն այլ անձ է

1 րոպեի ընթերցում

 Ինչպես կարող է մեքենայի սեփականատերը պահպանել իր տուգանային միավորները, եթե վարորդն այլ անձ է

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեղեկատու հոլովակ, որը հուշում է, թե ինչպես մեքենայի սեփականատերը կարող է զերծ մնալ տուգանային միավորները կորցնելուց, երբ վարորդը մեկ ուրիշն է:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ոստիկանության հրապարակած հոլովակը:

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում տուգանային միավորների համակարգը: Խախտում կատարելու դեպքում վարորդը ոչ միայն կտուգանվի, այլ նաև կիջեցվեն նրան տրված բալերը: Հունվարի 1-ին կգործի նաև roadpolice.am կայքը։ Այստեղ հնարավոր կլինի սեփականության իրավունքով մի անձի պատկանող մեքենային կցել մեկ այլ վարորդի, որպեսզի տուգանային միավորներ հանվեն մեքենան վարողից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում