Մշակույթ

Սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Կոմիտասի բնօրինակ նվագախմբային ստեղծագործությունները

1 րոպեի ընթերցում

Սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Կոմիտասի բնօրինակ նվագախմբային ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ձայնագրել է Կոմիտասի բնօրինակ երկու նվագախմբային պիեսները՝ «Հիշողություն» լարային նվագախմբի համար և «Անտառի գիշերը» սիմֆոնիկ նվագախմբի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ձայնագրությունները կատարվել են Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում։ Նշված ստեղծագործությունները պահվելու են Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի այս նախաձեռնությունը նվիրված է Կոմիտասի 150-ամյա հոբելյանին։

Ի դեպ‚ Կոմիտասի՝ նվագախմբի համար գրված բնօրինակ ստեղծագործությունները հանրությանն առաջին անգամ ներկայացվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից այս տարվա դեկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված հանդիսության ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում