Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Արմեն Թավադյանը կալանավորվել է

Արմեն Թավադյանը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու որոշում է կայացրել:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

«Դատարանը մերժել է Թավադյանի ձերբակալությունը ապօրինի ճանաչելու մեր բողոքը և բավարարել քննիչի միջնորդությունը: Որոշել է պարոն Թավադյանին երկու ամսով կալանավորել: Միանշանակ բողոքարկելու ենք, հայտարարությամբ հանդես կգանք, կտեղեկացնենք։ Թավադյանը հիմա կտեղափոխվի ձերբակալվածների պահման վայր, այնուհետև՝ կալանավայր»,- ասաց նա:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Նշված քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով դեկտեմբերի 24-ին ձերբակալվել է Արմեն Թավադյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am