Քաղաքականություն

Ընդդիմադիրների աշխատանքը Մակունցը գնահատում է անհամեմատ ակտիվ

2 րոպեի ընթերցում

Ընդդիմադիրների աշխատանքը Մակունցը գնահատում է անհամեմատ ակտիվ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 7-րդ գումարման խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների աշխատանքում մեծ ակտիվություն է նկատում՝ համեմատելով նախորդ գումարման խորհրդարանների ընդդիմադիրների աշխատանքի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցն «Իմ քայլը» խմբակցության ասուլիսում ներկայացրեց վիճակագրական ցուցանիշներ:

«ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանը գործել է 2012-2017թթ, այդ 5 տարիների ընթացքում ընդունվել է 1422 օրենքի նախագիծ և որոշում: Ընդդիմադիր պատգամավորնեըը նախաձեռնել կամ համահեղինակել են 35 նախագիծ: ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանը գործել է 2017-2019թթ, ընդունվել է 726 օրենքի նախագիծ և որոշում, ընդդիմադիր պատգամավորները 1.5 տարվա ընթացքում նախաձեռնել կամ համահեղինակել են 9 նախագիծ: ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանում մինչև այժմ՝ այսինքն 1 տարվա կտրվածքով ընդունվել է 367 օրենքի նախագիծ և որոշում, ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնել կամ համահեղինակել են 30 նախագիծ: Համեմատելով վերոնշյալ տվյալները՝ ակնհայտ է դառնում, որ ընդդիմությունը ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանում շատ ավելի ակտիվ է, քան եղել է նախորդ գումարման ԱԺ-ներում»,-ասաց Մակունցը:

Մակունցը նաև հատկանշական համարեց այն, որ 7-րդ գումարման ԱԺ-ում առաջինը քննարկել և ընդունվել է ընդդիմության կողմից ներկայացված օրենքի նախագիծը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում