Լատվիայի նախագահ Վ.Զատլերսը տիկնոջ հետ այցելեց Մատենադարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը` տիկնոջ Լիլիտա Զատլերեի հետ, այսօր այցելեցին Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ` Մատենադարան: Նրանց ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Մատենադարանի գիտաշխատողի ներկայացմամբ բարձրաստիճան հյուրերին ներկայացվեցին Մատենադարանի մշտական ցուցադրության հին ձեռագրերը, ավետարաններ, հայ պատմիչների գործերը, վավերագրեր, հայոց այբուբենի քարե մանրաքանդակը: Առանձին սրահով Լատվիայից ժամանած հյուրերին ներկայացվեցին նաեւ Կիլիկյան Հայաստանից մնացած ձեռագիր մատյանները, գրականագիտական, արվեստի, երաժշտության եւ այլ ոլորտներին վերաբերող վավերագրեր ու նկարներ: Մանրամասնորեն տեղեկանալով հայ գրի պատմությանն ու տարբեր դարերի գրչի նվիրյալների գործերին` Լատվիայի նախագահ Վ.Զատլերսը շնորհակալություն հայտնեց հարուստ ժառանգությունը հանգամանալից ներկայացնելու համար եւ իր տպավորությունները թողեց Մատենադարանի հուշերի մատյանում: Գրառման մեջ նշվում է. «Մշակույթը սկիզբ է առնում գրի արվեստից: Մեծագույն հարգանք նրա պահպանողինե: Մատենադարանի տնօրինությունը հյուրերին նվիրեցին հայկական ձեռագիր մատյաններիից մեկի մանրանկարը` Մատենադարանի մասին պատմող գիրք-ալբոմի հետ միասին: Լատվիայի նախագահը հին ձեռագրերի գիտահետազոտական կենտրոնին նվիրեց Լատվիայի պատմությանը վերաբերող գիրք եւ հատուկ անունների հայերեն ու լատվիերեն ճիշտ արտաբերումն ապահովող բառարան: Նշենք, որ Հայաստան այցի շրջանակներում Վ.Զատլերսն ու Լ.Զատլերեն ներկա են գտնվել նաեւ Մատենադարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը:

Հայերեն

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Քննարկվեցին տնտեսական տարբեր hամակարգերում Հայաստանի ներգրավվածության հեռանկարները

Հոկտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը

COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել նոր կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Հրազդանում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը Շիրակի մարզպետին ներկայացրել է «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը