Անազատության մեջ գտնվող կանայք հանդիպել են իրենց երեխաներին. Տոնական միջոցառում «Աբովյան» ՔԿՀ-ում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և հիմնարկի կողմից կազմակերպվել է ազատազրկված կանանց հանդիպումն իրենց երեխաների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, տոնական միջոցառմանը ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը։

Ըստ աղբյուրի՝ ծնող-երեխա հանդիպումը հիշարժան դարձնելու համար նախապատրաստվել է նվերներով լի բազմաբնույթ ծրագիր։ Երեխաներին ողջունելու են եկել մուլտհերոսներ, որոնք ուրախ կատարումներով բարձր տրամադրություն են փոխանցել մանուկներին։ Նրանց տրամադրվել են շապիկներ և գլխարկներ, հնարավորություն է տրվել դրանք նկարազարդելու մանկական երևակայությամբ և բազմաթիվ գունային երանգներով։

Նշվում է, որ ավարտին փոքրիկներն իրենց մայրերի հետ ծաղկամաններում անվանական ծաղիկներ են տնկել, որոնց խնամքը պիտի շարունակեն երեխաները՝ որպես շուտափույթ միավորման և երջանիկ ապագայի խորհրդանիշ։

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները