Արցախ

Արցախի Մարտունի քաղաքն էլեկտրական հոսանքով ապահովելու համար նախատեսվում է ՋԵԿ-ի կառուցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի ու հարակից գյուղերի էլեկտրամատակարարումն այժմ ապահովվում է վերականգնված 110 կվտ հզորությամբ ենթակայանի միջոցով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատար Լևոն Գաբրիելյանը:

«Ենթակայանի վերականգնման շնորհիվ ներկայում Ստեփանակերտն ու շրջակա գյուղերն ապահովված են կայուն էլեկտրամատակարարմամբ, իսկ անջատումները հիմնականում պայմանավորված են լինում օդային գծերի տեղափոխմամբ ու բարելավման աշխատանքներով»,-մանրամասնել է պատասխանատուն: Նրա հաղորդմամբ՝ Արցախի մի շարք գյուղերում էլեկտրական հոսանք ունենալու համար ժամանակավորապես օգտագործվում են նաև գեներատորներ:

«Ականազերծման աշխատանքներին զուգահեռ այժմ աշխատանքներ են տարվում նաև Շուշի-Լիսագոր հատվածում օդային գծերի և կապի միջոցների վերականգնման ուղղությամբ: Բացի այն, որ այս աշխատանքները կատարվում են շարունակվող ականազերծումներին զուգահեռ, մասնագետները այս հատվածում աշխատում են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Հարկ է նշել, որ Շուշիից եկող օդային գծով էր իրականացվում նաև Մարտունու էլեկտրամատակարարումը: Մինչ այս օդային գծի վերականգնումը, Մարտունիում նախատեսվում է 5 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցում, որը նախնական ժամանակահատվածում կբավարարի էլեկտրական հոսանքով: Այնուհետև այն կմիանա վերականգնվող ընդհանուր գծին»,-ասաց Լևոն Գաբրիելյանը՝ հավելելով, որ Արցախում էլեկտրամատակարարումն առայժմ իրականացվում է հիմնականում Սարսանգի ՀԷԿ-ի միջոցով:

Անդրադառնալով գազամատակարարման ապահովմանը, մեր զրուցակիցը նշեց, որ այս ենթակառուցվածքը համեմատաբար քիչ է տուժել ռազմական գործողություններից, ուստի հնարավոր է եղել արագ վերականգնել:

Վան Նովիկով

Հայերեն

«Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում հաղթեց Ավստրիան. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Մեկնարկեց «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչը. Հայաստանի ներկայացուցիչ Պարգը ելույթ կունենա 18-րդը

Գևորգ Պապոյանն Արագածոտնի մարզում ծանոթացել է կարկուտի հետևանքով կրած վնասներին

Վերին Պտղնի գյուղում այրվել է տան տանիք

Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի հրատարակած «ԴԵՐ ԶՈՐ-ԳՈւԼԱԳ» հուշագրությունը ներկայացնում է հանրությանն անծանոթ հերոսական դրվագ

Իսահակյանն ավելի մտերիմ, ավելի ջերմ, ավելի մոտ. վարպետի տուն-թանգարանում բացվեց «Իսահակյանի ոդիսականը» ցուցադրությունը

Սուբվենցիան ծրագրի շրջանակներում Ախուրիկում բացվեց մանկապարտեզ

Իրանն ու Չինաստանն ընդլայնում են համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտում

Լավրովն ու Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

Եվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի Կոբախիձե