Life

Իվետա Մուկուչյանը DIAFA-ի իր մրցանակը նվիրել է հերոս զինվորներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոյեմբերի 29-ինԴուբայում մասնակցել է Distinctive International Arab Festivals Awards-ին (DIAFA): Նա արժանացել է մրցանակի, որը նվիրել է հերոս զինվորներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մուկուչյանը մրցանակն ստանալիս դիմել է հանդիսատեսին՝ ասելով, որ Հայաստանում կրկին ցեղասպանություն է իրականացվում, և դեռ շատ հայ պատանդներ են գտնվում Ադրբեջանում: «Այս մրցանակը նվիրում եմ այն բոլոր զինվորներին և իմ ընկերներին, որոնք ռազմի դաշտում զոհեցին իրենց կյանքը, որպեզսի հայ ազգն ապրի»,- նշել է նա:

Միջին Արևելքի հեղինակավոր DIAFA մրցանակը հանձնվում է աշխարհի բազմաթիվ երկրներից տարբեր ոլորտներում ձեռքբերումների հասած պրոֆեսիոնալների՝ սկսած բժշկությունից մինչև կինոարվեստ, սպորտից մինչև երաժշտություն:

Երգչուհի, երգահան, մոդել և դերասանուհի Իվետա Մուկուչյանը ծնվել է Երևանում, սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Գերմանիա՝ Համբուրգ: 2009-ին վերադարձել է Հայաստան և մասնակցել «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ 2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։

Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։ 2016 թվականի մայիսին «Սիրո ալիք» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և գրավել է 7-րդ տեղը:

Հայերեն Русский

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում տեղի ունեցավ նորընտիր Լևոն 14-րդ պապի գահակալության պատարագը

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ նախագահը գոհունակությամբ ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը

«Ուրարտու»-ն ու «Նոա»-ն գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին

Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար

Արմեն Գրիգորյանը և Քամալ Խարազին կարևորել են ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հրշեջները մարել են Արգավանդի չգործող բենզալցակայանի մոտ գտնվող շինությունում բռնված հրդեհը

Իրանի արտգործնախարարն հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի մասին

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը

Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. ԶԼՄ