Տեղի ունեցավ Գյումրիի Սուրբ խաչ կաթոլիկ եկեղեցու հիմնարկեքը

18:30, 8 Դեկտեմբեր, 2010

ԳՅՈՒՄՐԻ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում այսօր տեղի ունեցավ աթոռանիստ Կաթողիկե Սուրբ խաչ եկեղեցու հիմնարկեքը: Օրհնության կարգը կատարվեց Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում Հռոմի պապի նվիրակ արքեպիսկոպոս Քլաուդիո Գուջերոթթիի գլխավորությամբ: Արարողարագին ներկա էր նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի կաթոլիկ առաջնորդ հայր Վահան Օհանյաը: Որպես նոր կառուցվող եկեղեցու հիմնաքար, տեղադրվեց Բենեդիկտոս Տասնվեցերորդի ձեռամբ օծված խաչքարը:

 

Նշենք, որ Գյումրիում է գործում Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Կաթողիկե առաջնորդարանը, եւ դրանով պայմանավորված` նոր կառուցվող եկեղեցին լինելու է աթոռանիստ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց եկեղեցու ճարտարապետ Հակոբ Ջիվանյանը, եկեղեցին ութանիստ է եւ լինելու է եռահարկ : Տարածքին հատուկ գրունտային ջրերի առկայությունը հաշվի առնելով` կառուցվել է հատուկ ջրահեռացման համակարգ:

 

Այն ունի նաեւ սեյսմակայուն կառուցվածքային համակարգ: Տարածքին ներդաշնակ լինելու համար, եկեղեցու արտաքին տեսքի կառուցման ժամանակ կօգտագործվեն Գյումրու քաղաքային կենցաղի եւ ժողովրդական ճարտարապետության թանգարանի երեսպատման քարերը: Եկեղեցու շինարարական աշխատանքերը մեկնարկել են հոկտեմբերի 18-ին, եւ նախատեված է ավարտել 2013 թ-ին: Շինարարություն իրականացվելու է երեք փուլով: Ավելացնենք, որ Շիրակի մարզում կա կաթոլիկ 13 համայնք եւ 8 գործող եկեղեցի: Բացի Սուրբ խաչ եկեղեցուց, եւս մեկ կաթոլիկ եկեղեցու շինարարություն ներկա պահին ընթանում է Բավրայում:


© 2009 ARMENPRESS.am