Արցախ

Բակո Սահակյանը մասնակցել է Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույց շենքի բացմանը

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը մասնակցել է Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույց շենքի բացմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին Բերձոր քաղաքում մասնակցել է Արցախ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը նշել է, որ շրջաններում առողջապահական ժամանակակից ցանցի ընդլայնումն ու արդիականացումը պետության սոցիալ-տնտեսական կարեւոր առաջադրանքներից է, եւ այս ուղղությամբ աշխատանքները լինելու են հետեւողական:

Նույն օրը հիվանդանոցի բակում բացվել է ԼՂՀ վաստակավոր բժիշկ Ա. Բունիաթյանի կիսանդրին: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել անվանի բժշկի ներդրումը Քաշաթաղի շրջանի զարգացման գործում՝ նշելով, որ նրա հիշատակը վառ կմնա սերունդների հիշողության մեջ:

Միջոցառմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում