Արցախ

Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

1 րոպեի ընթերցում

Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 12-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդակցությանը քննարկվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ևՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպման ժամկետի և օրակարգի ձևավորման հարցերը: ԱԺ նախագահը մշտական հանձնաժողովների ղեկավարներին առաջարկել է մինչև աշխատանքային շաբաթվա վերջ ներկայացնել քննարկման ենթակա հարցերի վերաբերյալ առաջարկություններ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել նստաշրջանում ներառված և ԱԺ հերթական նիստում ներկայացվելիք օրինագծերի հանձնաժողովային քննարկումներին և խորհրդարանում պետական բյուջեի նախագծի քննարկման պլանավորման հարցերին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում