Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ցզյու Վենզցյունը պահպանեց աշխարհի կանանց չեմպիոնի տիտղոսը

Ցզյու Վենզցյունը պահպանեց աշխարհի կանանց չեմպիոնի տիտղոսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խանտի-Մանսիյսկում ավարտվեց կանանց աշխարհի առաջնությունը, որն անցկացվում էր նոկաուտ համակարգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Առաջնությանը մասնակցում էին 64 շախմատիստուհի: Եզրափակչում միմյանց դեմ մրցում էին գործող չեմպիոն Ցզյու Վենզցյունը և Եկատերինա Լահնոն: Դասական 4 պարտիաներն ավարտվեցին 2-2 հաշվով և հաղթողին որոշելու համար նշանակվեց թայ-բրեյք, որում Ցզյու Վենզցյունը ուժեղ գտնվեց Լահնոյին և պահպանեց չեմպիոնի տիտղոսը:
ՖԻԴԵ-ն արդեն որոշել է փոփոխել կանանց առաջնության անցկացման կարգը: Այսուհետև, կանցկացվի հավակնորդների մրցաշար, որի հաղթողն իրավունք կստանա վիճարկելու չեմպիոնի տիտղոսը: Նոկաուտ համակարգով աշխարհի առաջնություններ այլևս չեն անցկացվի: Նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարը կպահպանվի, սակայն, ինչպես և տղամարդկանց մոտ, կանվանվի աշխարհի գավաթի խաղարկություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am