Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՔԿ-ն մերժել է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության գործով Ռոբերտ Քոչարյանին տուժողի կարգավիճակ տալու միջնորդությունը

ՔԿ-ն  մերժել է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության  
գործով Ռոբերտ Քոչարյանին տուժողի կարգավիճակ տալու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և հատուկ քննչական ծառայության ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ  Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի  միջնորդությունը Քննչական կոմիտեն մերժել է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը: 

Քննչական կոմիտեն միջնորդությունը մերժել է  պատճառաբանելով, որ ձայնագրությունում դատարանի վրա ազդեցություն ունենալու մասին պարունակվող տվյալները պարզելու ուղղությամբ Քննչական կոմիտեն  նախաքննության ընթացքում ձեռնարկել է համապատասխան քննչական և դատավարական գործողություններ, սակայն դրանց արդյունքում դատարանի գործունեությանը միջամտելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:

Ռոբերտ Քոչարյանին դատավարական կարգավիճակ տալու միջնորդությունը մերժելու մասին Քննչական կոմիտեի որոշումը կբողոքարկեն ՀՀ գլխավոր դատախազին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am