Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ոչ աշխատանքային կլինեն հոկտեմբերի 11-12-ը. վարչապետն առաջարկեց փոփոխել օրենսդրական նախաձեռնության ձևակերպումը

Ոչ աշխատանքային կլինեն հոկտեմբերի 11-12-ը. վարչապետն առաջարկեց փոփոխել 
օրենսդրական նախաձեռնության ձևակերպումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նախագծի ընդունմամբ առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում:

«Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովով, որին կմասնակցեն ավելի քան 40 երկրների ղեկավարներ:   Գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերը՝ հոկտեմբերի 11-12-ը  համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ավինյանը: 

Օրինագծի առնչությամբ ծավալվեց մտքերի փոխանակություն, հնչեցին մի շարք դիտարկումներ, առաջարկություններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անհրաժեշտ է դրույթը առավել նպատակահարմար ձևակերպել և առաջարկեց «չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում» նախադասությունը շարադրել հետևյալ կերպ՝ «բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am