Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ հայանպաստ լուծումը մեր գերխնդիրն է. Էդուարդ Շարմազանով

2 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ հայանպաստ լուծումը մեր գերխնդիրն է. Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 9-ին Ռուս-հայկական համալսարանի` Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանի նախաձեռնությամբ հանդիպել է Ռուս-հայկական եւԲեռլինի Հումբոլդտի համալսարանների մի խումբ ուսանողների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով։ Հարցերը հիմնականում վերաբերել են մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությանը:

Հայ-գերմանական խորհրդարանական հարաբերությունների առնչությամբ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է դրանց զարգացումն ու խորացումը՝ նշելով, որ Հայաստանն արդեն խորհրդարանական պետություն է եւ գերմանական փորձն էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի կառավարման գործում։

Ուսանողների խնդրանքով ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Արցախի խնդրին: Այդ առնչությամբ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահությանշրջանակում։

«Արցախը փաստացի անկախ պետություն է, իսկ ԼՂ հակամարտության արդար եւ հայանպաստ լուծումը մեր գերխնդիրն է»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում