Քաղաքականություն

Նոր Զելանդիայում տրվել է Հայ դատի հանձնախմբի աշխատանքների մեկնարկը

1 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիայում տրվել է Հայ դատի հանձնախմբի աշխատանքների մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայում տրվել է Հայ դատի հանձնախմբի աշխատանքների մեկնարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի կենտրոնական խորհուրդը:

Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախմբի նպատակն է լինելու բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության մակարդակը: Նոր ձևավորված հանձնախմբի ղեկավարն է լինելու Հուռի Ելդիզյանը:

«Մեր առաջնային նպատակներն են Նոր Զելանդիայի և Հայաստանի միջև ավելի սերտ մշակութային և առևտրային կապերի հաստատումը, Նոր Զելանդիայում հայկական համայնքի շահերի պաշտպանությունը, Նոր Զելանդիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչմանը հասնելը»,- ասել է Ելդիզյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում