Հասարակական

Արտակ Զեյնալյանը հանդիպել է Ֆրանսիայի հակակոռուպցիոն գործակալության տնօրենին

1 րոպեի ընթերցում

Արտակ Զեյնալյանը հանդիպել է Ֆրանսիայի հակակոռուպցիոն գործակալության տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 19-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Ֆրանսիայի հակակոռուպցիոն գործակալության տնօրեն Շարլ Դյուշենին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը Շարլ Դյուշենը ներկայացրեց գործակալության հիմնական նպատակները, գործառույթները և փորձը կոռուպցիայի կանխարգելման ոլորտում՝ պատրաստակամություն հայտնելով, ըստ անհրաժեշտության, համապատասխան աջակցություն ցուցաբերել Հայաստանին:

Նույն օրը ՀՀ Արդարադատության նախարարը ՀՀ դեսպանությունում հանդիպեցֆրանսահայ կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Հանդիպմանը նախարար Զեյնալյանը ներկայացրեց նոր կառավարության հիմնական նպատակներն ու անելիքները Հայաստանում իրավական պետության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական հիմնարկների բարեփոխման և այլ ոլորտներում, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Նախարարն ընդգծեց ներկա պայմաններում ողջ հայության ներուժն առավելագույնս օգտագործելու և Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում