Հասարակական

Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների վնասաբերությունը նվազել է առողջապահության ոլորտում

2 րոպեի ընթերցում

Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների վնասաբերությունը նվազել է առողջապահության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների վնասաբերությունն առողջապահության ոլորտում անցյալ տարի կազմել է 88.5 տոկոս: 2018 թվականի առաջին հինգ ամիսներին վնասաբերությունն ավելի ցածր է՝ տարբեր ապահովագրական ընկերությունների մոտ 79-85 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում հանդիպում-զրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝վնասաբերության անկումը պետության համար այնքան էլ լավ չէ, քանի որ գումարները մնում են ապահովագրական ընկերություններին, մինչդեռ կարող էին ծախսվել առողջապահության համար:

Վնասաբերությունը բարձրացնելու համար նախարարը երկու տարբերակ առաջարկեց, կամ ապահովագրավճարներն իջեցնել, կամ էլ ավելի շատ ծառայություններ մատուցել սոցիալական փաթեթի շրջանակներում:

Անդրադառնալով մինչև 2021 թվականը ապահովագրության պարտադիր անցմանը, Թորոսյանը դժվարացավ պատասխանել ամբողջական ապահովագրությունը կանեն մասնավոր ընկերությունները, թե պետական ապահովագրական ֆոնդը:

Նշելով երկուսի ռիսկերն էլ, գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ պետությունը մինչ հիմա Հայաստանում լավ մենեջեր չի եղել: «Եթե մենք այնքան քաղաքական կամք ու ռեսուրսներ ունենք, որ կարող ենք աշխատեցնել այդ պետական ապահովագրությունը,ապա ես կընտրեի դա»,-ասաց Արսեն Թորոսյանը, հավելելով, որ հունիսի վերջից քննարկումներ են սկսելու թեմայի հետ կապված: «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից էքսպերտներ ենք հրավիրել, որ մեզ օգնեն ճիշտ ընտրություն կատարել»,-հավելեց նա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում