Հասարակական

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալին կալանքից ազատ արձակելու մասին 

1 րոպեի ընթերցում

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալին կալանքից ազատ արձակելու մասին 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դատավոր Արշակ Վարդանյանին միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալին կալանքից ազատ արձակելումասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ պաշտպանը նշեց, որ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության 7 և «Ելք» խմբակցության 2 պատգամավոր երաշխավորագիր են ներկայացրել Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար, ըստ որի ազատ արձակման դեպքում նա պատշաճ կներկայանա դատական նիստերին, չի խոչընդոտի դատաքննությանը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության 7 պատգամավոր` Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Լուիզա Սարգսյանը, Շաքե Իսայանը, Նորա Առուստամյանը և Գևորգ Պետրոսյանը և «Ելք»խմբակցության պատգամավորներ ԱլենՍիմոնյանն ու ՀայկԿոնջորյանըանձնական երաշխավորությունեն ներկայացրել ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում