Քաղաքականություն

Նախարար Մնացականյանը հանդիպեց Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի մասնակիցներին

1 րոպեի ընթերցում

Նախարար Մնացականյանը հանդիպեց Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի մասնակիցներին
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 1-ին ընդունեց Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի՝ 14 պետություններից ժամանած մասնակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով սփյուռքահայ լրագրողներին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ արտերկրի հայ լրատվամիջոցները մեծ ներդրում ունեն Հայրենիք-Սփյուռք կապերի ապրապնդման գործում: Նախարարը շեշտեց նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը, որոնք լավ հնարավորություն են ընձեռում արտերկրում բնակվող հայրենակիցներին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին տեղեկացնելու առումով:

ԱԳՆ ղեկավարը լրագրողներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ նշելով միջազգային օրակարգի խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, մանրամասն անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ներքաղաքական վերջին զարգացումներին։

Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին նոր պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում