Life

Time-ը նոր շապիկն ստեղծել Է 958 դրոնների օգնությամբ

1 րոպեի ընթերցում

Time-ը նոր շապիկն ստեղծել Է 958 դրոնների օգնությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Time հանդեսը ցուցադրել Է իր նոր շապիկը, որն ստեղծվել Է 958 անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Time-ը Intel-ի հետ համագործակցությամբ Կալիֆոռնիայի երկինք Է արձակել Shooting Star ընկերության 958 դրոն: Անօդաչուները, որոնք նմանվում Էին կարմիր լույս արձակող կետերի, հանդեսի շապիկի վրա ձեւավորել են ավանդական շրջանակը եւ Time-ի լոգոտիպը:

Ինչպես նշվում Է, սա Time-ի առաջին շապիկն Է, որն ստեղծվել Է անօդաչու սարքերի օգնությամբ: Այն տարբերվում Է մնացած բոլորից, որոնք ստեղծվել են հանդեսի 95-ամյա պատմության ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում