Հասարակական

Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ Ֆինանսների և Առողջապահության նախարարների նոր տեղակալներ է նշանակել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վարչապետի որոշմամբ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Կարեն Բրուտյանը, Ֆինանսների փոխնախարարներ են նշանակվել Կարեն Թամազյանը և Արմեն Հայրապետյանը:

Վարչապետի մյուս որոշումներով Առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Արսեն Դավթյանը, Սփյուռքի նախարարի տեղակալ՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը:

Հովհաննես Ազիզյանն ազատվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում