Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կրեմլում հուսով են, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կմնան երկկողմ արտաքին քաղաքական ուղեգծի սկզբունքը

Կրեմլում հուսով են, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կմնան 
երկկողմ արտաքին քաղաքական ուղեգծի սկզբունքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլում հուսով են, որ Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական դաշնակցային հարաբերությունները կմնան ինչպես Մոսկվայի, այնպես Էլ Երեւանի արտաքին քաղաքական ուղեգծի սկզբունքը: Իսկ Հայաստանի ներքաղաքական իրադրությունը կմնա սահմանադրական շրջանակներում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «ՌԻԱ Նովոստի»-ն, մայիսի 3-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք առաջվա պես հուսով ենք, որ Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացները կմնան սահմանադրական եւ օրինական շրջանակներում: Մենք ստեղծված քաղաքական իրադրության հնարավորինս արագ կարգավորում ենք մաղթում մեր հայ բարեկամներին: Նաեւ հուսով ենք, որ ամեն դեպքում դաշնակցային, բարեկամական ու կառուցողական երկկողմ ռուս-հայկական հարաբերությունները կոնստանտ կմնան ինչպես մեր երկրի արտաքին քաղաքականության, այնպես Էլ Երեւանի արտաքին քաղաքականության համար»,- ասել Է Պեսկովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am