Հասարակական

Երևանի հավաքներում տուժած 5 քաղաքացի հիվանդանոցներում է. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է

1 րոպեի ընթերցում

Երևանի հավաքներում տուժած 5 քաղաքացի հիվանդանոցներում է. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հիվանդանոցներում ապրիլի 19-ի, ժամը 17։00-ի դրությամբ բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին առողջապահության նախարարությունից:

Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար:

2 տուժած կեսօրից հետո ընդունվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին և վերին վերջույթների փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշումով: Բժիշկների գնահատմամբ` նրանց վիճակը բավարար է:

Եվս 1-ի տեղափոխումը «Էրեբունի» բժշկական կենտրոն ոստիկանները կազմակերպել են տաքսի ծառայությամբ։ Առիթմիա ունեցող քաղաքացու վիճակը հանրահավաքի ժամանակ սրվել է։ Իրականացվել են անհրաժեշտ հետազոտություններ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ընդունված լրագրող Տիրայր Մուրադյանը դուրս է գրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում