Սպորտ

Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել

1 րոպեի ընթերցում

Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է գոլի հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը սեփական հարկի տակ անհավանակ հաղթանակ է տոնել: Պարտվելով 0:3 հաշվով Ադամյանի թիմը կարողացել է հաղթել 4:3 հաշվով: Խաղի 65-րդ րոպեին Սարգիս Ադամյանը խփել է «Յան Ռեգենսբուրգ»-ի առաջին գոլը:

Այս տուրից հետո «Յան Ռեգենսբուրգ»-ը 36 միավորով մրցաարային աղյուսակի 4-րդ տեղում է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում