Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված կարևոր միջոցառումներ կանցկացվեն արտերկրում

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված կարևոր միջոցառումներ կանցկացվեն 
արտերկրում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան շարժման 30-ամյա տարեդարձին նվիրված մի շարք կարևոր միջոցառումներ կանցկացվեն նաև արտերկրում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Այս պահին չեմ ցանկանում փակագծերը շատ բացել, բայց տարվա ընթացքում մի շարք կարևոր միջոցառումներ կանցկացվեն տարբեր երկրներում»,- ասաց Բաբայանը:

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումներն Արցախում արդեն մեկնարկել են: Դավիթ Բաբայանը հայտնեց, որ փետրվարի 12-ին Մարտունի և Հադրութ քաղաքներում տեղի են ունեցել հանրահավաքներ, փետրվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել մայրաքաղաք Ստեփանակերտում: «Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել են արցախյան շարժման ակտիվիստներ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք: Տեսաուղերձներ են հղել հայ ժողովրդի բարեկամները ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից»,- մանրամասնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Նա հավելեց, որ փետրվարի 19-ին և 20-ին Արցախում տեղի կունենան արդեն ավանդական դարձած տարբեր խոշոր միջոցառումներ, սակայն շեշտեց, որ ընդհանրապես միջոցառումները հանրապետության ողջ տարածքում կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում: Գրեթե ամեն օր տարբեր միջոցառումներ են անցկացվելու համալսարաններում, դպրոցներում, կրթական այլ օջախներում, հեռուստատեսությամբ:

Այս տարի լրանում է արցախյան շարժման 30-ամյակը: 30 տարի առաջ Արցախի ժողովուրդը բարձրացրեց իր ձայնը` հանուն սեփական իրավունքների պաշտպանության և անկախությանԱրցախյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի անդամներն արդեն հաստատել են  շարժման 30 -ամյակի միջոցառումների տարբերանշանի մրցույթի արդյունքները: Հաղթող է ճանաչվել Նինա Շահվերդյանի ներկայացրած տարբերանշանը և Արմեն Ղուկասյանի ներկայացրած նախագիծը՝ պաստառների համար: Միջոցառումների ծրագրով նախատեսվում է նաև հոբելյանական հուշամեդալի, թեմատիկ գրքերի ու բրոշյուրների, ֆոտոալբոմի, նամականիշի թողարկում, փաստագրական ֆիլմերի, տեսահոլովակների պատրաստում, հանրապետության ողջ տարածքում ցուցահանդեսների, տարբեր մրցույթների, սպորտային ու մշակութային միջոցառումների կազմակերպում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]