Մշակույթ

Նոր թանգարանները կհարստացնեն մշակութային կյանքը

1 րոպեի ընթերցում

Նոր թանգարանները կհարստացնեն մշակութային կյանքը

ԵՐԵՎԱՆ,22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկայում Հայաստանի տարածքում նախատեսվում է նոր թանգարաններ ստեղծել: Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«2018-ին նախարարությունը կհայտարարի նոր թանգարանների բացման մասին: Մենք համագործակցում ենք մասնավոր ներդրողների հետ, որոնց հատկացրած գումարներով առաջիկայում Երևանում Լուսանկարչության թանգարան կստեղծվի, կկազմակերպվի նաև հանրահայտ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների անհատական ցուցադրությունը: Հավանական է, որ թանգարանը նրա անունը կրի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Նրա խոսքով` Երևանում կբացվի Գորգի թանգարան, իսկ Հաղպատում` Սայաթ-Նովայի թանգարան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում