Մշակույթ

Մշակութային կյանքը հարուստ կլինի զանազան միջոցառումներով

2 րոպեի ընթերցում

Մշակութային կյանքը հարուստ կլինի զանազան միջոցառումներով

ԵՐԵՎԱՆ,22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մշակույթը գալիք տարում բազմակողմանիորեն կներկայացվի ինչպես Հայաստանում, այնպես էլ` արտերկրում: Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Եթե 2017 թվականին` ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը նշանավորվեց համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ելույթով, ապա հաջորդ տարի այն կնշանավորվի միացյալ երգչախմբային համերգով»,-նշեց նախարարը:

Առջևում մայիսյան հերոսամարտի և Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոներն են: Այս կապակցությամբ Հայաստանի պատմության թանգարանն աննախադեպ ցուցադրություն է կազմակերպել:

Արմեն Ամիրյանը մեծ նշանակություն տվեց նաև «Մշակութային մայրաքաղաք» ծրագրին, որը կմեկնարկի մայիսի կեսերին և կշարունակվի մինչև աշուն:

Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին Երևանում նախատեսվում է անցկացնել ժամանակակից միջազգային արվեստի փառատոն: «Միայն Եվրոպայից 150 մասնակից է ներգրավվել, կմասնակցեն նաև հայաստանյան արտիստներ, և Երևանը կդառնա ժամանակակից արվեստի բացօթյա թանգարան»,-շեշտեց Ամիրյանը:

Նա ասաց, որ սեպտեմբերի 21-ին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում Հայաստանի քաղաքակրթությանը վերաբերող ցուցահանդես կբացվի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում