Տնտեսություն

Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների թիվը կազմում է 4586 անձ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների թիվը կազմում է 4586 անձ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կասեցման ժամկետի երկարաձգման անհրաժեշտության մասին որոշման նախագծին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների գերակշիռ մասը` շուրջ 63 տոկոսն ունեն բարձրագույն, հետբուհական կրթական մակարդակ:

«Տնտեսության կայուն զարգացման առումով էապես կարևորվում է ՀՀ աշխատաշուկայում բարձր որակավորում ունեցող օտարերկրացիների ներգրավման անհրաժեշտությունն առանց լրացուցիչ խոչընդոտների, եթե հաշվի առնենք նաև երկրում ձևավորված ցածր աշխատավարձերի պայմաններում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման օբյեկտիվ դժվարությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների թվաքանակը 4586 անձ է, որը կազմում է ընդհանուր զբաղվածների թվաքանակի ընդամենը 0.43 տոկոսը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե ինչու է ամեն տարի երկարաձգվում կասեցման գործընթացը: Նախարարը պատասխանեց, որ մեկ տարով են սահմանել կասեցումը:

«Դա պայմանավորված է նրանով, որ ընթացակարգերը, որոնցով տրամադրվում էին թույլտվությունները, ենթադրում էին բավականին մեծ վարչարարություն: Հաշվի առնելով, որ այդ թիվը մեծ տեսակարար կշիռ չի կազմում, առաջարկեցինք կասեցնել գործընթացը մինչև համապարփակ լուծումներ բերելը և դրա անհրաժեշտություն առավել առարկայական ունենալը», - ասաց Արտեմ Ասատրյանը:

Վարչապետն առաջարկեց քննարկել վերը նշված կարգը փոխելու հնարավորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում