Հասարակական

ԿԳ նախարարն ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահին

3 րոպեի ընթերցում

ԿԳ նախարարն ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանին և նրան ուղեկցող Բեյրութի հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Տագեսյանին:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ողջունելով հյուրերին Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որԲեյրութի Հայկազյան համալսարանը հայկական սփյուռքում այն բացառիկ կրթական կենտրոններից է, որը ոչ միայն ծանրակշիռ ներդրում ունիհայագիտության պահպանմանգործում, այլ մշտապես առանձնացել է որակյալհամալսարանական կրթության ապահովմամբ:Նախարար Մկրտչյանն ընդգծել է այն հանգամանքը, որ համալսարանը լուրջ դերակատարություն ունի Լիբանանի բարձրագույն կրթության համակարգում: ԿԳ նախարարը կարևորել է Հայկազյան համալսարանի և Հայաստանի կրթական ու գիտական հաստատությունների միջև արդեն իսկ գոյություն ունեցող փոխգործակցության ամրապնդմանն ու հետագա զարգացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում նախատեսվող հայագիտական դպրոցի հիմնադրման աշխատանքներում սփյուռքի ներգրավմանը:

Լևոն Մկրտչյանը ներկայացրել է նաև կրթության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը՝ մասնավորապես շեշտելով հանրային քննարկման դրված«Բարձրագույն կրթության մասին»ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող արմատական փոփոխությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայկազյան համալսարանի նախագահն իր հերթին կարևորել է հայաստանյան կրթական և գիտական հաստատությունների ուՀայկազյան համալսարանիմիջևհամագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը: Փոլ Հայդոսթյանը նշել է, որ սփյուռքում հետևում են Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին և պատրաստակամ են իրենց փորձն ու գիտելիքները ի նպաստ բերել ոչ միայն հայագիտական կրթական կենտրոնի հիմնադրմանը, այլ առհասարակ բարձրագույն կրթության բարեփոխումներին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև կրթության ոլորտում Հայաստան-սփյուռք կապերի հետագա ամրապնդմանը, սփյուռքահայության ներուժի իրացմանն ուղղված այլ հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում