Հասարակական

Բարեխիղճ տնտեսվարողներն արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի

1 րոպեի ընթերցում

Բարեխիղճ տնտեսվարողներն արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի բարեկարգումը և կանաչապատումը լավագույնս իրականացնելու համար տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 82 կազմակերպություն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, շնորհավորելով տնտեսավարողներին, շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի նկատմամբ սրտացավ և հոգատար վերաբերմունքի համար:

«Արդեն ավանդական դարձած այս միջոցառման հիմնական նպատակը Երևանն ավելի բարեկարգ դարձնելն է: Գործընթաց, որին անմիջական մասնակցություն պետք է ունենան քաղաքի բնակիչները և մասնավորապես տնտեսվարողներն ու տարբեր կառույցներ, որոնք ոչ միայն մշտապես պատշաճ կերպով կատարում են ավագանու որոշման պահանջները, այլև օրինակ են մյուսների համար»,- ընդգծել է Արայիկ Քոթանջյանը:

Տնտեսվարողներն իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով վերաբերմունքի և գնահատականի համար, նկատել են, որ քաղաքապետի կողմից նման ուշադրությունը հաճելի և պարտավորեցնող անակնկալ էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում