Հասարակական

Զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքները Երևանում բնակարանի փոխարեն նախընտրել են բնակարանի գնման վկայագրեր. Վիգեն Սարգսյան

1 րոպեի ընթերցում

Զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքները Երևանում բնակարանի փոխարեն նախընտրել են բնակարանի գնման վկայագրեր. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում՝ հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 223-ին կամ 11,2 տոկոսին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան տրամադրելու նպատակով: «Մենք լուծել ենք զոհված ու առաջին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ու անօթևան ընտանիքների բնակարանավորման խնդիրը: Նախատեսվում էր, որ հիմնականում Երևանում առաջարկելու ենք պատրաստի բնակարաններ, բայց շահառուների գերակշիռ մեծամասնությունը նախընտրել է բնակարանի գնման վկայագրեր, որի գործընթացն ամբողջացվել է, ու գումարի մի մասով նախատեսվում է բնակարաններ ձեռք բերել՝ հաջորդ տարի ծրագիրը շարունակելու համար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, նախկինում ընդունված որոշման մեջ փոփոխություններ են կատարվում, որպեսզի հնարավոր լինի հատկացված գումարը բաշխել, ինչպես նաև բնակարանների ձեռքբերման և բնակարանի գնման վկայական տրամադրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում