Հասարակական

Վարչապետը հանձնարարեց ուշադրություն դարձնել «Զվարթնոց»-ից Երևան և «Շիրակ»-ից Գյումրի ճանապարհների բարեկարգմանը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը հանձնարարեց ուշադրություն դարձնել «Զվարթնոց»-ից Երևան և «Շիրակ»-ից Գյումրի ճանապարհների բարեկարգմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձավ 2018 թվականին Հայաստանում նախատեսվող խոշոր միջոցառումներին և նախապատրաստական աշխատանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետը նշեց, որ 2018-ին Հայաստանում կայանալու են երեք խոշոր իրադարձություններ՝ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումները, ինչպես նաև հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի՝ Երևանում կայանալիք գագաթնաժողովը։

Կազմակերպչական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։

«Հաշվի առնելով, որ ի թիվս այլ հանգամանքների, այս կապակցությամբ ակնկալվում են նաև զբոսաշրջային այցեր հանձնարարում եմ Տարածքային կառավարման և զարգացման, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, ինչպես նաև առաջարկում եմ Երևանի քաղաքապետին և Գյումրու քաղաքապետին՝ 2-ամսյա ժամկետում համատեղ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Երևան քաղաքի, ինչպես նաև Գյումրու, Վանաձորի, Հայաստանի Հանրապետության այլ մարզկենտրոն քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգմանը և միջավայրի բարեկարգմանը, առանձնակի կարևորելով «Զվարթնոց»օդանավակայանից դեպի Երևան տանող և «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի տանող ճանապարհների հատվածները, և արդյունքները ներկայացնել Կառավարության աշխատակազմ»,- ասաց վարչապետը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում