Հասարակական

Չինական ընկերությունը հետաքրքրված է ճանապարհաշինական ծրագրերով

1 րոպեի ընթերցում

Չինական ընկերությունը հետաքրքրված է ճանապարհաշինական ծրագրերով

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց չինական «Avik» շինարարական ընկերության ներկայացուցիչներին։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «Avik» ընկերությունը, որն մասնագիտացած է առավելապես ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման աշխատանքներում, ցանկություն ունի մասնակցելու առաջիկայում Հայաստանում նախատեսվող ճանապարհաշինական ծրագրերին:

Ընկերության ներկայացուցիչները նախարարին տեսահոլովակով ներկայացրին Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային ցանցի բարելավման և զարգացման իրենց ծրագիրը, որում հաշվի էին առնված մեր երկրի ռելիեֆային, սեյսմիկ և կլիմայական առանձնահատկությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ճանապարհաշինական մի շարք ծրագրերի մանրամասներ։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առավել մանրամասն ուսումնասիրել հետագա համագործակցության հնարավորությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում