Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Մշակույթների երկխոսություն» ուսանողական միջազգային գիտաժողովն առաջին քայլերն է անում

«Մշակույթների երկխոսություն» ուսանողական միջազգային գիտաժողովն առաջին քայլերն է անում

ԳՅՈՒՄՐԻ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրինության կազմակերպմամբ դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ «Մշակույթների երկխոսություն» ուսանողական միջազգային գիտաժողովը՝ նվիրված մասնաճյուղի 20-ամյա հոբելյանին։ Գիտաժողովը եռօրյա է, մասնակցում են ուսանողներ Բելառուսից, Մոլդովայից, Վրաստանից ու Հայաստանից։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ միջազգային այս գիտաժողովը դեռ առաջին քայլերն է անում և շատ արագ զարգանալու և ավելի լայն ճանաչում ու մեծ աշխարհագրություն ձեռք բերելու միտում ունի։
Երեք տասնյակ մասնակիցներից ԵՊԿ ԳՄ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Եղիա Անսուրյանը մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, բայց սա միջազգայինին մասնակցելու առաջին փորձն է, թեման՝ Լարային աղեղնային նվագարանների պատմության էջերից։
«Այս գիտաժողովի առավելությունն ինձ համար այն է, որ միջազգային մասշտաբով կունենանք փորձի փոխանակում, կերկխոսենք այլ բուհերի երաժիշտների հետ ու ձեռք կբերենք նոր կապեր։ Վստահ եմ, որ մենք ունենք մեր խոսքը միջազգային ասպարեզում», -հավաստիացրեց Եղիա Անսուրյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am