Քաղաքականություն

Լևոն-Տեր Պետրոսյանը և Պյոտր  Սվիտալսկին ընդգծել են ԼՂ հակամարտության կարգավորման կենսական նշանակությունը

1 րոպեի ընթերցում

Լևոն-Տեր Պետրոսյանը և Պյոտր  Սվիտալսկին ընդգծել են ԼՂ հակամարտության կարգավորման կենսական նշանակությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանը դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպանՊյոտր Սվիտալսկու հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Ազգային Կոնգրեսից, հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Եվրոպական Միություն-Հայաստան համագործակցության, մասնավորապես՝ վերջերս ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման և ժողովրդավարացման, տարածաշրջանային քաղաքականության հետ կապված հարցեր:

Երկուստեք ընդգծվել է ԼՂ հակամարտության կարգավորման կենսական նշանակությունը՝ Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության եւ զարգացման համար:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում