Սպորտ

«Չելսի»-ն միացել է Գարեթ Բեյլի համար պայքարին

1 րոպեի ընթերցում

«Չելսի»-ն միացել է Գարեթ Բեյլի համար պայքարին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերը գնելու ցանկություն է հայտնել անգլիական «Չելսի»-ն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը:

Նշվում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստվում է Գարեթ Բեյլի տրանսֆերի համար մեծ գումարներ առաջարկել:

Բացի այդ, «Չելսի»-ն պատրաստ է Բեյլի տրանսֆերի մեջ ներառել թիմի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերը:

Ազարն իր հերթին հայտարարել է, որ գալու է ժամանակը, երբ որոշելու է հեռանալ անգլիական թիմից: Նա հայտարարել է, որ բոլորը գիտեն այն մասին, որ ինքը պաշտում է «Ռեալ»-ը, սակայն շարունակում է մնալ «Չելսի»-ի ֆուտբոլիստ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում