Հասարակական

Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է անձրև:

Երևան քաղաքի նոյեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20.40C (1966 թ.)

    • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -7.10C (2001 թ.)

    • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.40C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում