Քաղաքականություն

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացը բոլոր ուղղություններով ակնհայտ է. ՀՀ Նախագահ

2 րոպեի ընթերցում

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացը բոլոր ուղղություններով ակնհայտ է. ՀՀ Նախագահ

ՄՈՍԿՎԱ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական տարում ակնհայտ է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացը բոլոր ուղղություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կրեմլում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սոչիում մեր վերջին հանդիպումից հետո պաշտոնական Հայաստանում է եղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարը, իսկ հոկտեմբերին մենք անցկացրել ենք հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողով, անցկացրել ենք Եվրասիական գործընկերության երկրորդ համաժողովը և Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը»,- նշել է ՀՀ Նախագահը՝ հավելելով, որ այս ամսվա սկզբին անցկացվել է Միջկառավարական հանձնաժողովի նիստը՝ հոբելյանական 30-րդ նիստը:

Նախագահը շեշտել է, որ Ռուսաստանի հետ մշակութային, կրթական, գիտական կապերը Հայաստանի համար ունեն հատուկ նշանակություն՝ այս առումով ընդգծելով, որ անցյալ տարի Հայաստանում հաջողությամբ են անցել Ռուսաստանի մշակույթի օրերը:

«Այսօր մենք տալիս ենք մեկնարկը մի շարք միջոցառումների «Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում, որոնք անցկացվելու են ոչ միայն Մոսկվայում, այլև Ռուսաստանի բոլոր խոշոր քաղաքներում»,- ամփոփել է ՀՀ Նախագահը:
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում