Հասարակական

Իրանում երկրաշարժի հետևանքով հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Իրանում երկրաշարժի հետևանքով հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում և Իրաքում ՀՀ դեսպանությունների նախնական տվյալների համաձայն՝ իրան-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրառում է կատարվել ՀՀ արտաքին գործերի նախարարության Թվիթերի պաշտոնական էջում:

«ՀՀ ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են տեղի իշխանությունների հետ»,- նշված է գրառման մեջ:

Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 340-ը, իսկ տուժածների թիվը շուրջ վեց հազարի է հասնում:

7,2 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը նոյեմբերի 12-ին տեղի Է ունեցել Իրանի եւ Իրաքի սահմանին: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բաղդադից 204 կիլոմետր հյուսիս-արեւելք եւ Քերմանշահ իրանական քաղաքից 104 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում