Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հակամարտության գոտիները պետք է ներառված լինեն միջազգային բնապահպանական ծրագրերում. Եվրանեսթ ԽՎ-ն զեկույց է ընդունել

Հակամարտության գոտիները պետք է ներառված լինեն միջազգային բնապահպանական 
ծրագրերում. Եվրանեսթ ԽՎ-ն զեկույց է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում ընդունվել է «ԱլԳ տարածքում ամրապնդելով համագործակցությունն էներգետիկ ոլորտում Փարիզի Կլիմայի Փոփոխության Համաձայնագրի կատարմանը ընդառաջ» խորագրով էներգետիկ ոլորտին վերաբերվող զեկույց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զեկույցի 15-րդ հոդվածում տեղ է գտել հետևյալ պարբերությունը. «Հակամարտության գոտիները պետք է պատշաճ ներառված լինեն միջազգային կառավարական և ոչ կառավարական բնապահպանական ծրագրերում` անկախ քաղաքական իրավիճակից, որպեսզի մարդկանց բնապահպանական կարիքներն ամբողջովին երաշխավորված լինեն: Ընդգծում ենք, որ ոլորտային քաղաքականությունը այս ուղղությամբ պետք է ներառական լինի»:

«Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով թեմային, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Փաստացի առաջին անգամ է, որ նման միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի բնապահպանական իրավունքների ճանաչման, ոլորտային միջազգայնացման և ներառման կոչ է արվում: Հիշեցնենք, որ սա կրթության ոլորտից հետո երկրորդ ոլորտն է, որտեղ ի հեճուկս Ադրբեջանի կողմից Արցախի միջազգային մեկուսացման ջանքերի, մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման հիման վրա նման մոտեցում է ցուցաբերվում: Կարծում եմ, սա արդյունավետ ուղղություն է Արցախի հետևողական միջազգայնացումը այս և այլ ոլորտներում ապահովելու համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am