Տնտեսություն

Վայոց ձորի Գոմք համայնքում զբոսաշրջային կենտրոն է բացվել

2 րոպեի ընթերցում

Վայոց ձորի Գոմք համայնքում զբոսաշրջային կենտրոն է բացվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի Գոմք համայնքում, ՓՄՁ պետական աջակցության ծրագրերի շրջանակում, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի օժանդակությամբ հոկտեմբերի 28-ին բացվել է «Բենսոն» զբոսաշրջային կենտրոնը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնը ստացել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի բազմակողմանի աջակցությունը՝ խորհրդատվական, տեղեկատվական և ֆինանսական ուղղություններով: Աջակցության ուսուցողական մասն իրականացվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համատեղ՝ «Սկսնակ գործարարներին աջակցություն» ծրագրի շրջանակում:

Վարկային երաշխավորությունը ստանալուց և նախատեսված բոլոր աշխատանքները կատարելուց հետո կենտրոնը զբոսաշրջիկներին ներկայանում է առավել հարմարավետ և բարեկարգ պայմաններով, ինչը կնպաստի զբոսաշրջիկների հետագա հոսքի ավելացմանը և կխթանի ընդհանուր մարզում զբոսաշրջության զարգացումը: «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը, ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում