Հասարակական

Խաչփարում վրաերթի ենթարկված տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

1 րոպեի ընթերցում

Խաչփարում վրաերթի ենթարկված տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչփար գյուղի կենտրոնական փողոցում սեպտեմբերի 11-ին վրաերթի ենթարկած Մուշեղ Մանուկյանը հոկտեմբերի 5-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1955 թ. ծնված Լևիկ Բ.-ն ՝ Խաչփար գյուղի 13-րդ փողոցի դիմաց վրաերթի է ենթարկել 1961 թվականին ծնված Մուշեղ Մանուկյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում