Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մեծ Բրիտանիան Brexit-ից ավելի շատ կկորցնի, քան ԵՄ-ն. Մոգերինի

Մեծ Բրիտանիան Brexit-ից ավելի շատ կկորցնի, քան ԵՄ-ն. Մոգերինի

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան Եվրամիությունը լքելու իր որոշման պատճառով ավելի շատ կկորցնի, քան դաշինքի մնացած երկրները: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Reuters գործակալությունը, ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել Է Պեկինի Ցինխուա համալսարանում ունեցած ելույթի ժամանակ: 
«Ինձ համար ԵՄ-ի անդամ բոլոր պետությունները հավասարապես կարեւոր են: Բայց կարծում եմ, որ մեր բրիտանացի բարեկամները ավելի շատ կկորցնեն, քան մենք»,-հայտարարել Է Մոգերինին ուսանողներին: Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծել Է, որ նույնիսկ դաշինքից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո ԵՄ-ն կմնա «աշխարհի առաջին շուկան եւ աշխարհի մեծությամբ երկրորդ  տնտեսությունը»: 
Ապրիլի 18-ին վարչապետ Մեյը հայտարարել Է հունիսի 8-ին երկրում վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Նա այդ քայլի պատճառ Է նշել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ առաջիկա բանակցությունները, որտեղ, նրա խոսքով՝ կառավարությունը պետք Է առավելագույնս ուժեղ լինի:
Մեյը հորդորել Է պատգամավորներին՝ պաշտպանել վաղաժամկետ համընդհանուր խորհրդարանական ընտրությունների անցկացումը: «Կարծում եմ, որ երկրի համար այս շատ կարեւոր պահին այստեղ՝ Վեստմինսթերում, պետք Է լինի միասնություն, այլ ոչ թե բաժանում: Ահա թե ինչու մեզ բոլորիս համար ճիշտ ու պատասխանատու կլինի քվեարկել համընդհանուր ընտրությունների անցկացման օգտին»,-ասել Է Միացյալ Թագավորության կառավարող Պահպանողական կուսակցության առաջնորդը:
Բրիտանացի պատգամավորները պաշտպանել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի առաջարկը:
Ավելի վաղ Մեյը հայտարարել Է, որ Եվրամիությունում ՄԵծ Բրիտանիայի անդամակցությունը պահպանելու հարցի շուրջ կրկնական հանրաքվե չի լինելու: «Հետդարձի ճամփա լինել չի կարող»,-ասել Է նա BBC-ի եթերում, հավելելով, որ այժմ կառավարությանն անհրաժեշտ Է կատարել Brexit-ին վերաբերող իր խոստումը: 
Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել Է, որ Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը չի ազդի ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու գրաֆիկի վրա:  Նրա խոսքով՝ Brexit-ը «կընթանա իր կարգով, ճիշտ այնպես, ինչպես կա»: Դաունինգ-սթրիթում վարչապետի դիվանատան աշխատակիցն ընդգծել Է, որ պաշտոնյաները շարունակում են աշխատել հանրակցությունից երկրի դուրս գալու գրաֆիկի կատարման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am