Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ցուցադրությունը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Հնչյուն և լռություն. երաժիշտը և 
նվագարանը դարերի հոլովույթում» ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ապրիլի 8-ից կբացվի «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությունը։

Ցուցադրության նպատակն է՝ լույս սփռել նվագարանների ստեղծման և զարգացման պատմությանը, դրանց կենցաղավարմանը, գործառույթներին, մշակութաբանական համապատկերին, ինչպես նաև երաժշտի ու նվագարանագործ-վարպետի դերին պատմության հոլովույթում։ Ներկայացվելու են բազմատեսակ ցուցանմուշներ` հնագիտական առարկաներ, ձեռագրերի և տապանաքարերի թվայնացված տարբերակներ, արխիվային լուսանկարներ, ավանդական նվագարաններ և այլն։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնից, «Հնչյուն ևլռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրության համադրողը Նայիրի Խաչատուրեանն է:

Ցուցադրությանն իրենց նպաստն են բերել հետևյալ գործընկեր հաստատությունները. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստանի պատմության թանգարան, Մաշտոցի անվան Մատենադարան, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարան, Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ Վանքի Մատենադարան, Յուշամատեան։ Շնորհակալություն ենք հայտնում հետևյալ անձանց իրենց օժանդակության համար. Զիլճեան ընտանիք, Անահիտ Բերբերյան, Վարպետ Սադոև, Համլետ Պետրոսյան, Արգամ Այվազյան, Յակոբ Չոլաքեան, Շանթալ և Ժան-Կլոդ Օթըլիէ, Հրայր Բազէ Խաչերեան, Յարութիւն Խաչատուրեան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am