Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը հայտնել Է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանը

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը հայտնել Է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք Է պահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադառնա Ուկրաինայի կազմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ միջազգային կազմակերպության Անվտանգության խորհրդում այս պաշտոնում իր առաջին ելույթի ժամանակ:
«Ղրիմն Ուկրաինայի բաղկացուցիչ մասն Է,- պնդել Է նա:- Մեր սահմանած պատժամիջոցները, որոնք վերաբերում են Ղրիմին, կմնան ուժի մեջ, քանի դեռ ՌԴ-ն Ուկրաինային չի վերադարձնի թերակղզու նկատմամբ վերահսկողությունը»:     
«Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավում»,- ասել Է Հեյլին՝ ըստ որում Մոսկվային մեղադրելով «ագրեսիայի», «օկուպացիայի» եւ «ռազմական ինտերվենցիայի» մեջ: Նրա վարկածով՝ Ուկրաինայի իրադրությունը «պահանջում Է Ռուսաստանի գործողությունների դատապարտում»: «Ուկրաինայում բռնության սաստկացումը պետք Է դադարեցվի»,- նշել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նոր մշտական ներկայացուցիչը՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը պաշտպանում Է Ուկրաինայի ժողովրդին եւ Մինսկի համաձայնությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am