Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Պուտինը պատասխանել Է 2018 թվականի ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ հարցին

Պուտինը պատասխանել Է 2018 թվականի ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ 
հարցին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղաժամ Է համարում խոսել 2018 թվականի ընտրություններին իր մասնակցության հնարավորության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ժամանակը կգա, ես կտեսնեմ, թե ինչ Է տեղի ունենում երկրում, աշխարհում, եւ, ելնելով այն բանից, թե մենք ինչ ենք արել, ելնելով այն բանից՝ ինչ կարող ենք անել, ինչպես պետք Է անենք, որոշում կընդունվի նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի ապագա ընտրություններին իմ մասնակցելու կամ չմասնակցելու մասին»,-ասել Է պետության ղեկավարը՝ մեծ մամուլի ասուլիսում պատասխանելով համապատասխան հարցին:

ՌԴ նախագահը հնարավոր Է համարում Ռուսաստանում վաղաժամկետ ընտրությունների անցկացումը, բայց նման քայլն անհրաժեշտ չի համարում:

«Հնարավոր Է, բայց նպատակահարմար չԷ»,-ասել Է Ռուսաստանի ղեկավարը:

Պատասխանելով Wall Street Journal-ի լրագրողի այն հարցին, թե հնարավոր են արդյոք վաղաժամկետ ընտրություններ, Պուտինը կատակով ճշտել Է. «Ո՞ր երկրում»՝ ակնարկելով ամերիկյան հասարակության ոչ միանշանակ արձագանքը ԱՄՆ-ում նախագահական մրցարշավի արդյունքներին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալութունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am