Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հալեպից իրականացված տարհանումը խոշորագույն մարդասիրական ակցիան Է աշխարհում. Պուտին

Հալեպից իրականացված տարհանումը խոշորագույն մարդասիրական ակցիան Է աշխարհում. 
Պուտին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպից իրականացված տարհանումը խոշորագույն միջազգային մարդասիրական ակցիան դարձավ աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք կազմակերպեցինք եւ հազարներով, տասնյակ հազարներով դուրս բերեցինք մարդկանց, եւ ոչ միայն արմատականորեն տրամադրված զինված խմբավորումներին ու նրանց ներկայացուցիչներին, այլեւ կանանց ու երեխաներին: Խոսքը 100 հազարից ավելի մարդկանց մասին Է, որոնք դուրս բերվեցին Հալեպից: Հազարավորներն Էլ դուրս բերվեցին այլ բնակավայրերից՝ Հալեպից տարհանվածների դիմաց»,-ասել Է Պուտինը:

«Սա արդի աշխարհում խոշորագույն, ես դա ցանկանում եմ ընդգծել, խոշորագույն միջազգային հումանիտար ակցիան Է»,- հայտարարել Է ՌԴ նախագահը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am