Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ադրբեջանի սեւ շուկայում դոլարի փոխարժեքը հասել է ռեկորդային 2,5 մանաթի

Ադրբեջանի սեւ շուկայում դոլարի փոխարժեքը հասել է ռեկորդային 2,5 մանաթի

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի սեւ շուկայում, հակառակ իրավապահ մարմինների իրականացրած գործողություններին, դոլարի առք ու վաճառքը շարունակվում է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական cebhe.info-ն:

Սեւ շուկայի դեմ տարվող պայքարի հետեւանքով  դոլարի առք ու վաճառքով զբաղվողների թիվը պակասել է, նրանք դոլարի գնի շուրջ վստահում են սակարկել միայն ծանոթների հետ՝ այն էլ չափազանց բարձր փոխարժեքով:

Ադրբեջանի սեւ շուկայում դոլար-մանաթ փոխարժեքը հասել է ռեկորդային 2,5 մանաթի:

Դոլարի փոխարժեքի նման բարձրացումը պայմանավորված է նրանով, որ բանկերը դոլար չեն վաճառում, իսկ մեծ պահանջարկի ֆոնին սեւ շուկան կամայական բարձր փոխարժեքներ է սահմանում:

Փորձագետների փոխանցմամբ` եթե բանկերը չվերականգնեն դոլարի վաճառքը, սեւ շուկայում դոլարը կանցնի նաեւ 2,5 մանաթի սահմանը:

Ինչպես հաղորդում է REPORT.AZ-ը` հղում անելով Ադրբեջանի կենտրոնական բանկին,  դեկտեմբերի 21-ին դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կկազմի  1,7575 մանաթ:

Դեկտեմբերի 16-20-ը Ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կազմել է 1,7525 մանաթ:

Ադրբեջանցի փորձագետ Ռամին Ռահիմովն անդրադառնալով մանաթի փոխարժեքին, հայտարարել էր, որ դոլարի իրական արժեքը ներկայում 2 մանաթից ավելի է: Նրա խոսքով՝ լիակատար «լողացող փոխարժեքի» ժամանակաշրջանում մանաթի ճակատագիրը կախված է լինելու հիմնականում նավթի գնից, այսինքն՝ OPEK-ի հետագա քաղաքականությունից, ինչի վրա Ադրբեջանի ազդեցության աստիճանը զրոյական է:      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am