Տնտեսություն

Հայաստանում հունվարի 1-ից շրջանառությունից դուրս են բերվում աշխատանքային գրքույկները

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հունվարի 1-ից շրջանառությունից դուրս են բերվում աշխատանքային գրքույկները

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017 թվականի հունվարի 1-ից շրջանառությունից դուրս են բերվում աշխատանքային գրքույկները: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը, գործատուներն այդ աշխատանքային գրքույկները պետք է ներկայացնեն համապատասխան լիազոր մարմին:

«Այդ լիազոր մարմինը պետք է բոլոր աշխատանքային գրքույկները սկանավորի ներառի տեղեկատվական համակարգ: Լիազոր մարմին է սահմանված Սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Եթե մենք պատկերացնում ենք, թե ինչ ծավալների մասին է խոսքը, ապա ակնհայտ է, որ սա բավական լուրջ ծանրաբեռնվածություն է լինելու ծառայության վրա»,-ասաց Սմբատ Սաիյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում